14.01.25
2025 թվականի առաջին զորակոչը:
|
Մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը Այսօր Հրազդանի տարածքային զինվորական կոմիսարիատում մեկնարկեց տարվա առաջին զորակոչը: Ծաղկաձոր համայնքի նորակոչիկների ճանապարհելուն ներկա էին Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ոսկան Եղիազարյանը և տեղակալ՝ Գարիկ Գևորգյանը: Ներկաները իրենց խոսքում բարի և անվտանգ ծառայություն մաղթեցին բոլոր նորակոչիկներին: Սիրելի՛ նորակոչիկներ, Մաղթում ենք ձեզ խաղաղ ծառայություն: Առաջիկա երկու տարում այս բարդ ու պատասխանատու գործը վստահվում է ձեզ։ Պատվո՛վ կրեք հայկական բանակի համազգեստը և նվիրումով կատարեք ձեզ վերապահված պարտականությունները: Անվտանգ ծառայություն և բարի վերադարձ բոլորիդ
|
|
06.01.25
Ճրագալույցի Ս. Պատարագ
|
Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ըստ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, և մատուցվում է Ս. Պատարագ: Ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը և եկեղեցու օրհնությունը: Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի
|
|
31.12.24
Ամանորյա շնորհավորանք
|
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորական ուղերձըԾաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ և արցախահայեր,Շուտով միասին կդիմավորենք 2025 թվականը: Ամփոփելով անցնող 2024թվականը նախ և առաջ ՝ հաստատուն վստահությամբ, նշենք, որ անպայման ամրապնդելու և ավելացնելու ենք բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք 2024թվականի ընթացքում:Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Անցնող տարում միասին լուծել ենք համայնքում առկա բազում խնդիրներ։ Որդեգրած նույն սկզբունքով, և էլ ավելի եռանդուն, հաջորդ տարում շարունակելու ենք բարեկարգել ու զարգացնել համայնքը՝ բոլոր բնակավայրերով։ Կառավարություն-համայնք-բնակիչ ակտիվ համագործակցությամբ նոր շունչ է առնում մեր սիրելի Ծաղկաձոր համայնքը՝ դառնալով ...
Մանրամասն |
|
26.12.24
Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հերթական եզրափակիչ նիստ:
|
Այսօր տեղի ունեցած Ծաղկաձոր համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյանը ներկայացրեց Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն և առաջարկեց Ծաղկաձոր համայնքում հաշվառում ունեցող, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված երեխաների հաճախումը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններ, «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» և «Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ներ՝ 2025թ. հունվարի 1-ից դարձնել անվճար: Բյուջեն և առաջարկությունը ներկա ավագանու անդամների կողմից ընդունվեցին միաձայն:
|
|
20.12.24
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն ապահովում է պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրումը՝ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Գրասենյակը նստավայրեր ունի հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքային բնակավայրերում, որոնք սպասարկում են նաև հարակից մյուս բնակավայրերը՝ Նաիրի համայնք, Եղվարդ քաղաք, Ե. Չարենցի փողոց, թիվ 39/1 ք.Աբովյան, Երիտասարդական փողոց, 5/3, 5/5/1 ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1 (համայնքապետարանի վարչական շենք, 2--րդ հարկ) ք. Չարենցավան, Խանջյան փողոց, 1 շենք, 3-րդ հարկ, 4-րդ սենյակ:
|
|
25.11.24
Տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:
|
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը այսօր հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքում գործող մարզամշակութային կենտրոնի, արվեստի դպրոցի, ՆՈՒՀ-երի տնօրենները և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Գարիկ Բադալյանը, ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Նարինե Խաչատրյանը և իրավաբանական, քարտուղարության,անձնակազմի կառավարման բաժնի պետ՝ Ռիմա Մանուկյանը:Նարեկ Հարությունյանը անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ կարևորեց պատասխանատու և սրտացավ մոտեցումը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր աշխատակից՝ հորդորեց ջանք ու եռանդ չխնայել տարեվերջին բարձր ցուցանիշներ ապահովելու համար։Քննարկվեց առաջիկա տոներին կազմակերպվող ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |