Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.10.25 Ծաղկաձոր համայնքի ղեկավարի այցը ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ:
📆Ծաղկաձոր համայնքի ղեկավարը այցելել էր Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ, որտեղ 👨‍🚒👩‍🚒 աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց համայնքի անվտանգության ապահովման գործում իրենց պատասխանատու ու նվիրված աշխատանքի համար .
🎁 Այցի ընթացքում համայնքի ղեկավարը ՀՓՋ-ի աշխատակիցներին հանձնեց նաև խորհրդանշական նվերներ, որպես գնահատանքի և հարգանքի նշան։
👤 Համայնքի ղեկավարը իր ողջույնի խոսքում նշեց, որ համայնքապետարանը բարձր է գնահատում իրենց մասնագիտական աշխատանքը 💼 և համայնքի կողքին կանգնելու պատրաստակամությունը 🤝։
30.09.25 Անվճար իրավաբանական խորհրդատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց հետ:
Հարգելի՛ արցախցիներ, Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց 2 շ.)կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։ Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ թեմաներով․ Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր Այլ իրավական խնդիրներ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական ... Մանրամասն
24.09.25 Գործարկվել է «Տեսել եմ » հավելվածը:

Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Ձեզ հուզող խնդիրները այժմ ավելի հեշտ և հարմարավետ կերպով կարող եք ուղարկել համայնքապետարան՝ օգտագործելով «Տեսել եմ» հավելվածը:

Համայնքի խնդիրն այլևս չի մնա անտեսված․
✅Նկարիր
✅Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
✅Ուղարկիր համայնքապետարան
Ձեր կողմից ուղարկված ազդանշանին անմիջապես կհետևեն մասնագետները, որոնք կլուծեն հարցը և կկիսվեն արդյունքով:

📌Քո ձայնը կարևոր է՝ այսուհետև միասին կդարձնենք մեր համայնքը ավելի մաքուր, հարմարավետ և անվտանգ:
Տեսել ես՝ կիսվիր, միասին կլուծենք

22.09.25 Կառուցվում են նոր կոյուղագծեր Ծաղկաձոր քաղաքում:
 Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել են կոյուղագծերի կառուցման աշխատանքները 
📍 Չարենցի փողոցի վերջնամասում,
📍 Իսահակյան փողոցում և
📍 Իսահակյան փակուղում։
✅ Ծրագիրը իրականացվում է համայնքային միջոցներով 💰։
📌Աշխատանքների ավարտից հետո բնակիչների կենցաղային պայմանները կբարելավվեն, իսկ շրջակա միջավայրի պահպանությունը 🌿 կիրականացվի ավելի արդյունավետ։
Ենթակառուցվածքային ծրագրերը շարունակական են՝ հանուն ավելի մաքուր 🌱, անվտանգ և հարմարավետ 🏡 համայնքի։
21.09.25 Շնորհավորանք Անկախության տոնի վերաբերյալ:
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի’ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի հաղթանակած կամքի և անկախ ապրելու իրավունքի վկայությունն է։
Թող մեր անկախ պետությունը մշտապես կանգուն լինի։ Թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկից լինեն յուրաքանչյուր ընտանիքի։
Մեր բոլորի պարտքն է արժևորել և ամրապնդել այն անկախությունը, որի համար պայքարել ու նվիրում են ցուցաբերել մեր սերունդները։
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում, որ այս օրը մշտապես լինի ոգեշնչման, միության և հպարտության առիթ մեր հայրենիքի յուրաքանչյուր բնակչի համար։
Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյան
15.09.25 Ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի սգո սրահի կառուցման աշխատանքները:
✅ Եվս մեկ կարևոր ծրագիր իր ավարտին հասավ՝ ուղղված համայնքի բնակիչների բարօրությանը։ 🏗️ Ծաղկաձոր քաղաքի սգո սրահի կառուցման աշխատանքները հաջողությամբ ավարտվել են։ Այս պահին իրականացվում է անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը, ինչը կօգնի լիարժեքորեն պատրաստել սրահը համայնքի օգտագործման համար։ 📌 Նորակառույց սգո սրահը մեծ կարևորություն ունի համայնքի ենթակառուցվածքների բարելավման գործում, քանի որ այն ապահովելու է անվտանգ և արժանավայել պայմաններ տեղի բնակիչների համար տխուր պահերին։ Սրահի կառուցումը և նրա հետագա օգտագործումը կդառնան կարևոր հանգրվան համայնքի զարգացման մեջ՝ նպաստելով հասարակական ծառայությունների որակի բարձրացմանը և բնակիչների բարեկեցության ապահովմանը։ Նման նախագծերը նաև կօգնեն ստեղծել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner