Տոնը պաշտոնապես Հայաստանում նշվում է 2006թ-ից:
Մինչ այսօր բացահայտված չէ, թե ծնունդով որտեղից է այս տոնը` Ֆրանսիայից, Անգլիայից, թե Մեքսիկայից: Սակայն կարծիք կա, որ սկզբում ապրիլի 1-ը մի շարք երկրներում նշվում էր որպես գարնանային արևակայության օր: Այդ առիթով տոնը ուղեկցվում էր կատակներով, փոքրիկ չարաճճիություններով: Ուստի աշխարհում այս յուրահատուկ ավանդույթի պատճառը ինքը` բնությունն է:
Տոնի ծագումնաբանության վերաբերյալ մեկ այլ տարբերակ կապված է վիկտորյան օրացույցից գրիգորյան օրացույցին անցնելու հետ: Բանն այն է, որ մինչև 16-րդ դարը, երբ Կարլ 9-րդը Ֆրանսիայում փոխեց օրացույցը, Նոր տարին տոնում էին մարտի վերջին (ամանորյա շաբաթը ընկնում էր մարտի 25-ից մինչև ապրիլի 1-ը): Նույնիսկ այս փոփոխությունից հետո էլ որոշ պահպանողական մարդիկ շարունակում էին հին տոմարով նշել ամանորյա տոները, իսկ մյուսները ծիծաղում էին նրանց վրա, "հիմար" նվերներ մատուցում ու անվանում "ապրիլյան հիմարներ" (April's Fools): Այդպես էլ ծնվել է "ծիծաղի օրը":