Ծաղկաձոր համայնքը Հայաստանի Հանրապետության լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկն է: Համայնքում առկա են զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները:
Համայնքի զբոսաշրջային ռեսուրսներն ու ներուժը
1. Համայնքի զբոսաշրջության զարգացման հիմնական տեսակները
Արկածային տուրիզմ, գաստրո տուրիզմ,արշավային տուրիզմ, մշակութային տուրիզմ, գյուղական տուրիզմ
2. Համայնք այցելած զբոսաշրջիկների վիճակագրություն
Ծաղկաձոր համայնքում տոմսային այցելավայրերը 4-ն են`
Օրբելի եղբայրների թանգարան-14000 այցելու
Ճոպանուղի-400000 այցելու
Զիպ լայն-60000 այցելու
Էթնո-գաստրո հաուս-6000 այցելու
3. Զբոսաշրջային ենթակառուցվածքներ
Համայնքում առկա է ճոպանուղի և Զիպ-լայն, թանգարան, ազգային խոհանոցի հանրային սննդի օբյեկտներ,հյուրանոցներ, հանքային ջրի ավազաններ (տաք ջուր) և զվարճանքի վայրեր
4. Համայնքի զբոսաշրջային ռեսուրսներ
1) Բնական
Պահպանվող տարածքներ
Արզական-Մարմարիկ-Մեղրաձոր- անտառային տարածք
Մարմարիկի ջրամբար
Կովկասյան մեստավարդենու-բուսական էնդեմիկ տեսակ
Բանքսու Սոճու արգելավայր-Մարմարիկի լեռների հյուսիսային լանջ
Բնության հուշարձաններ
Ալպյան Գորգ/ Մեղրաձոր-Ֆիոլետովո գոտի
Ռելիկատային կրկես Արտավազի տարածքում-բլուր
Ջրվեժներ
Հանքավանի ջրվեժ
Մեղրաձորի ջրվեժ
2) Նյութական մշակութային ժառանգություն
Եկեղեցիներ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցի 17 դար
Մարմարիկի եկեղեցի 9-10 դար
Մեղրաձորի Թեժառույքի վանք 12-13րդ դար
Արտավազի Արտավազդավանք 6-7րդ դար
Հանքավանի Հունական եկեղեցի 19-րդ դար
Ծաղկաձորի Կեչառիսի Վանական համալիր 11-13րդ դար
Ծաղկաձորի Սուրբ Հարություն Եկեղեցի 11-13րդ դար
Բերդեր որոնցում պեղումներ չեն կատարվել
Ծաղկաձորի Արշակունիների ամրոց 5-րդ դար
Մեղրաձորի դամբարանադաշտ Բրոնզե դար
3) Ոչ նյութական մշակութային ժառանգություն
արհեստ-արվեստի տեսակներ
Գորգագործություն, տիկնիկագործություն, փայտարվեստ
վարպետաց դասեր
Գորգագործություն, տիկնիկագործություն, փայտարվեստ, հացթխում, ցորենի մշակում
4) Սնունդ և խմիչք
Ուտեստներ
Մեղր, շոռվա, խաշ, ավելուկով ճաշ, հարիսա, քրչիկ
Խմիչքներ
Մրգօղու տեսակնր
5) Վերականգնողական
Համայնքում առկա են թրեմլ և սուբթրեմլ հանքային ջրեր
6) Ձմեռային
Ձմեռային հանգստից հայտնի է Ծաղկաձորի ճոպանուղին, առկա են դահուկային վարձույթներ,առկա են սղարաններ,ձնագնացներ և այլ ծառայություններ
7) Արկածային
Քայլարշավային արահետ 5 հատ, դեպի Թեժառույք-0,9 կմ-գյուղ Մեղրաձոր, դեպի ջրվեժ 2կմ-գյուղ Մեղրաձոր, 2 կմ անտառային-գյուղ Մեղրաձոր, 10 կմ Մեղրաձորից-Ծաղկաձոր, 6 կմ Աղվերանից-Մեղրաձոր
8) Փառատոններ և միջոցառումներ
Համայնքում անցկացված փառատոններից է Ծաղկաձոր Ջազ-Ջեմը, Կոնյակի փառատոնը:
Միջոցառումներից ՝Ուրախ մոլորակ, Ենգիբարյանի Միմ թատրոնը, Ծաղկաձոր Ջազ օրեր,Ծաղկաձորի օր, Վարը վարենկ, Մեղրաքամ:
5. Գիշերակացի և սննդի օբյեկտների ընդհանուր քանակը
Հյուրանոց 51
հյուրատուն-20
ճամբարներ-8
ռեստորաններ 38
Ինչպես նաև համայնքում կառուցվում են նորակառույցներ և կան կառուցված նորակառույցներ որոնք հանձնվում են վարձակալության
6.Ամենաայցելվող վայրերը
Կեչառիս Վանական համալիր-քաղաք Ծաղկաձոր
Ճոպանուղի-քաղաք Ծաղկաձոր
Զիպ լայն-քաղաք Ծաղկաձոր
Էթնո գաստրո տուն-գյուղ Մեղրաձոր
Տաք ջուր -գյուղ Հանքավան
Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր)՝ քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։ Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։
Կեչառիսի վանական համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս- արևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով` ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի):
Վանական համալիրը ձևավորվել ու ամբողջացել է XI-XIII դդ.` Պահլավունի և Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Կեչառիսը Հայաստանի մշակութային և եկեղեցական նշանավոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել են շնորհաշատ քաղաքական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նշանավոր ճարտարապետ Վեցիկը, վանքի միաբան, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Կեչառիսը նաև գրչության կենտրոն էր. պահպանվել ու մեզ են հասել այստեղ գրված ու ընդօրինակված հայերեն մի քանի տասնյակ ձեռագրեր:
Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը:
Զիփլայնը արկածային տուրիզմի ամենաարագ զարգացող ուղղություններից է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ակտիվ հանգիստ փնտրողների համար Ծաղկաձորի զիպլայնը գործում է տարվա բոլոր եղանակներին: Այստեղ կարող եք զգալ թռչելու հաճույքն ու վայելել Ծաղկաձորի բնությունը:
Ծաղկաձոր քաղաքում է գտնվում աշխարհահռչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Թանգարանը բացվել է 1972 թվականին այն տանը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին: Օրբելի եղբայրները ականավոր հայ գիտնականներ են, որոնք մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։ Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքներով հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և անձնական։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին, նաև գիտական և հասարակական գործունեությունը։
Մեղրաձորը Ծաղկաձոր խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է, գտնվում է մարզկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախափնյակում։ Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք ընկած անտառապատ բլրի վրա է տեղակայված 12-րդ դարի պարսպապատ Թեժառույք հայկական վանքը, որը վկայում է հնագույն ազգի հարուստ պատմության և մշակութային ժառանգության մասին: Այս ճարտարապետական գոհարը թաքնված գանձ է: Այն գտնվում է անտառապատ բլրի վրա։ Շրջակայքի ամբողջությամբ փարթամ կանաչապատումը մեծացնում է նրա հմայքը, և նրան հասնելու համար կանաչ անտառների միջով ոչ երկար քայլարշավ է պետք։ Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա գտնվող այս վանքը Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք կառուցվել է 1190թ.: Եկեղեցում են ամփոփված են հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:
Մեղրաձորը հայտնի է ոչ միայն իր հիասքանչ բնապատկերներով, այլև հրապուրիչ ջրվեժով։ Մեծ թափով ջուրն իջնում է մի շարք ժայռային գոյացություններից: Հոսող ջրի ձայնը, աշխույժ կանաչապատումը և լեռնային թարմ օդը առաջացնում են քաղաքային կյանքի եռուզեռից խուսափելու զգացողություն: Ճանապարհորդությունը դեպի Մեղրաձորի ջրվեժ հաճախ ներառում է կարճ, բայց կազդուրիչ քայլարշավ անտառով: Դեպի ջրվեժ տանող ճանապարհը շրջապատված է ծառերով, վայրի ծաղիկներով և թռչունների ծլվլոցներով՝ ստեղծելով հանգստության և բնական գեղեցկության մթնոլորտ։
Մեղրաձորում է գտնվում Մեղրաձորի փայտագործության թանգարանը, որը հիմնադրվել է փայտագործ վարպետ` Վարդան Եղիազարյանի կողմից։ Այնտեղ գտնվող բոլոր ցուցանմուշները պատրաստված են իր ձեռքերով։ Աշխատանքներ կան, որոնք պատմում են մայրական բերկրանքի, ընտանիքի խորհրդի մասին,աշխատանքներ էլ կան, որոնք խորհդանշում են Մեղրաձորը։
Աղավնաձոր գյուղը հիմնադրվել է 1830 թվականին՝ վերաբնակեցվելով Ալաշկետի Ղազի գյուղից եկած 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո: Գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև: Գյուղում զարգացած է զբոսաշրջությունը, քանի որ այն ունի գեղատեսիլ վայրեր և գործող բազմաթիվ հանգստյան տներ:
Աղավնաձորում է գտնվում 17-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին։
Արտավազ գյուղը նախկինում կոչվել է Թաքյառլու: Գտնվում է Մարմարիկ գետի ափին։ Նախկինում միավորված էր Հանքավանի կաթնաանասնապահական տնտեսության հետ: Ներկայումս իր մեջ ներառում է նաև Փյունիկ բնակավայրը: Կլիման առողջարար է, ամառային հանգստի համար օգտակար: Գյուղի դիմաց, Մարմարիկ գետի ձախ ափին կա քանդված եկեղեցի: Մոտակայքում են Արտավազի հին վանքն ու Կարակալա և Ուլաշիկ լքված գյուղերը: Գյուղի տարածքում են գտնվում հանգստյան տներ, ճամբարներ:
Մարմարիկ գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, Մարմարիկ գետի հովտում: Մարմարիկի սարերը հայտնի են իրենց սառնորակ աղբյուրներով։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ: Գյուղում պահպանվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին: Գյուղի ջրերով սնվում է նաև Մեղրաձոր գյուղը: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով:
Մարմարիկ գետի վրա է գտնվում Մարմարիկի ջրամբարը, որը կառուցվել է 1974 թվականին, ունի 55 մետր բարձրությամբ ամբարտակ, 24 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խորանարդ մետրը և ունի ոռոգման նշանակություն։
Հանքավան գյուղը գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում։ Հանքավանը բարձր կլիմայական առողջարան է: Կլիման չափավոր է, ամառը` զով, խոնավ, ձմեռը` մեղմ, ձյունառատ, երկարատև: Հանքավանի աղբյուրների ջրերն իրենց քիմիական կազմով նման են եսենտուկյան ջրերին: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ: Գործում են առողջարաններ և հանգստյան տներ: Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։
Հանքավանում է գտնվում Հանքավանի ջրվեժը։ Ջրվեժի վիզուալ գրավչությունն անհերքելի է։ Ջրերը հոսում են նրբագեղ կամ ուժգին (ըստ սեզոնի)՝ շրջանակված փարթամ բուսականությամբ, խորդուբորդ ժայռերով և տպավորիչ լանդշաֆտներով:
Հանքավանի այցեքարտերից են լեռնային առողջարար կլիման և հանքային ջրերը։ Բնական տաք ջրի ավազաններ։ Այստեղի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ բացառիկ բաղադրության շնորհիվ վերականգնում է օրգանիզմը:
Հանքավանում կարող եք այցելել մի յուրահատուկ հունական եկեղեցի, որը կարելի է համարել Հանքավանի խորհրդանիշներից մեկը: Դեռևս 1989 թվականին Հանքավան գյուղում ապրում էին 250 հույներ։ Այսօր գյուղում մնացել է մեկ հույն՝ տարեց կին, բայց դա չի նշանակում, որ հույներ չեն գալիս գյուղ։ Այն շատերի կողմից ուղղակի դիտարկվում է որպես ամառանոց։ Հանքավանի հունական հետքի ամենացայտուն վկայությունը Այոս Գեորգիոս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը կառուցվել է 1850-1890-ական թվականներին։
Facebook
Location on Google Maps
YouTube