ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻՎԸ/ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
1.Ծաղկաձոր քաղաք
2.Հանքավան բնակավայր
3.Արտավազ-Փյունիկ բնակավայր
4.Մեղրաձոր-Գոռգոչ բնակավայր
5. Մարմարիկ բնակավայր
6.Աղավնաձոր բնակավայր
ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ (ՄԱՐԴ)
7700
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ (ԿՄ)
50
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ (ՀԱ)
39536.25
ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ (Մ)
1841
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՄԱՐ
(374)223 60 703 000
ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ
www.tsakhkadzor-kotayk.am
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-328-Ն օրենքի համաձայն՝ Ծաղկաձոր քաղաքի և հարակից 5 գյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է Ծաղկաձոր համայնքը: Ծաղկաձոր համայնքի կազմում ընդգրկված են՝Ծաղկաձոր քաղաքը, Հանքավան , Արտավազ-Փյունիկ , Մեղրաձոր-Գոռգոչ , Մարմարիկ և Աղավնաձոր բնակավայրերը:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Ծաղկաձոր համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտրոնից 5կմ հյուսիս-արևելք: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841մ է:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
600-700
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-6
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+17.8
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրեր
դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
Ծաղկաձոր քաղաք
Հանքավան բնակավայր
Արտավազ-Փյունիկ բնակավայր
Մեղրաձոր-Գոռգոչ բնակավայր
Մարմարիկ բնակավայր
Աղավնաձոր բնակավայր
6
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչական շրջանի անվանումը
Հրազդանի շրջան
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
60
3.2) մարզկենտրոնից (կմ)
3.3) պետական սահմանից ուղիղ գծով (կմ)
80
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
-
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
6. Սահմանակից համայնքների անվանումները
Հրազդան
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
tsaghkadzor.kotayq@mta.gov.am
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.tsakhkadzor.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
0223 60 680 273
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
0223 60 703 000
11. Համայնքի հեռախոսային կոդը
0223
12. Համայնքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13. Համայնքապետարանի փոստային դասիչը
2310
14. Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
Այո
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը (այո, ոչ)
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2023
1. Մշտական բնակչության թվաքանակը
2. Գրանցված ծնունդների քանակը
3. Մահացության դեպքերի քանակը
4. Ամուսնությունների քանակը
5. Ամուսնալուծությունների քանակը
6. Տնային տնտեսությունների թիվը
7. Ընտանեկան նպաստ ստացող տնային տնտեսությունների քանակը
8. Կենսաթոշակառուների քանակը
9. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Գրադարանների քանակը
2
2. Արվեստի դպրոցների քանակը
1
3. Մարզամշակութային կենտրոն
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
4
5. Հանրակրթական դպրոցների քանակը
6. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
396289
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
21
3. Բնակելի տների (առանձնատների) ընդհանուր թիվը
1948
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1. Հողեր, ընդամենը (հա)
65022
2. Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
16192
3. Բնակավայրերի ընդհանուր տարածքը (հա)
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
1561
5. Մանր եղջերավոր անասունների (ոչխար և այծ) գլխաքանակը
1692
6. Խոզերի գլուխաքանակը
337
7. Գյուղատնտեսական տեխնիկա /համայնքային/
7.1 տրակտորներ (քանակը)
10
7.2 կոմբայններ (քանակը)
8. Գյուղացիական տնտեսությունների թիվը
595
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
33
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
ոչ
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
22
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը /համայնքային/
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 Աղբատար մեքենաների քանակը
6.6 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.7 Վակուումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.8 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
11
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
այո - 1
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
1. Ընդամենը եկամուտներ
774606.8
679500.0
2. Հարկեր և տուրքեր, որից
364231.0
297769.2
այդ թվում`
2.1 Անշարժ գույքի հարկ
265150.0
211475.0
2.2 գույքային հարկեր այլ գույքեր
45221.0
36546.5
2.3 Տեղական տուրքեր
53860.0
49747.7
3.Պաշտոնական տրանսֆերտներ, որից
103687.9
77912.8
3.1Դոտացիա
102925.1
77193.8
3.2 Ընթացիկ սուբվենցիա
762.8
719.0
4.Այլ եկամուտներ, որից
125864.0
100136.8
4.1 Գույքի վարձակալությունից եկամուտներ
40444.1
20184.7
4.2 Վարչական գանձումներ
73799.9
65826.1
4.3 Մուտքեր տույժերից, տուգանքներից
1000.0
1966.0
4.4 Ոչ պաշտոնական դրամաշներհներ
5400.0
0.0
4.5 Այլ եկամուտներ
5220.0
8804.1
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
690770.0
464825.9
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
1. Ընդամենը ֆոնդային բյուջեի եկամուտներ
180823.9
207037.1
1.1 Կապիտալ սուբվենցիա
203681.1
1.2 Ոչ պաշտոնական դրամաշնորհներ
3250.0
1.3 Այլ եկամուտներ
106.0
2 Մուտքեր անշարժ գույքի օտարումից
1342004.5
1617657.2
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
2450308.4
589823.0
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1. Համայնքապետարանի աշխատողների թվաքանակը, մարդ
65
որից`
1.1 համայնքային ծառայողներ
35
2. Ապարատի պահպանման ծախսերը, ընդամենը (հազ. դրամ)
099103.7
3. Ավագանու անդամների թվաքանակը
15
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման,վերազինմանանհրաժեշտություն
Աշխատանքների իրականացում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում
Արվեստի դպրոցի մասնաշենքի կառուցման անհրաժեշտություն
Բակային տարածքների,մայթերիբարեկարգմանանհրաժեշտություն
Ջրահեռացման և մաքրման կայանի կառուցման անհրաժեշտություն
Լուսավորության համակարգի արդիականացման անհրաժեշտություն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-328-Ն օրենքի համաձայն՝ Ծաղկաձոր քաղաքի և հարակից 5 գյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է Ծաղկաձոր համայնքը: Ծաղկաձոր համայնքի կազմում ընդգրկված են՝ Ծաղկաձոր քաղաքը և Հանքավան, Արտավազ-Փյունիկ , Մեղրաձոր-Գոռգոչ, Մարմարիկ և Աղավնաձոր բնակավայրերը:
Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հնարապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է, քաղաքի կարգավիճակ ստացել է 1984 թ.: Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ: Ծաղկաձորը որպես բնակավայր հայտնի է վաղնջական ժամանակներից: Ծաղկաձոր քաղաքի անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվել է Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը հանդիսացել է արքունի Արշակունիների որսատեղի: 6-7 դարերում գավառը արդեն անցնում է Կամսարականների նշանավոր նախարարական տանը: 10-րդ դարում Կամսարականներին փոխարինում են Պահլավունիները: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051 թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը: Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14 դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել են Խաղբակյան, այնուհետև Պռոշյան իշխանական տոհմերը: Վասակ Խաղբակյանը 1203-1214 թթ-ին Կեչառիսում կատարում է մեծ ծավալի վերանորոգումներ` Սբ. Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ. Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքներով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամնաշքեղն է: Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին: Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որի 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ. ընթացքում` ավստրո-իտալական <<Լայտներ>> ընկերության կողմից: Այս 5 կայաններն էլ իրենց տեխնիկական հագեցվածությամբ և սպասարկման մակարդակով համապատասխանում են ներկայիս միջազգային չափանիշներին: Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրներից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություն ապահովող ժամանակակից հյուրանոցներ և հանգստյան տներ: Հյուրանոցներն այստեղ ցանկացած ճաշակի և կարգի են: Հյուրանոցներն ունեն միջազգային մակարդակի ընդունելություններ կազմակերպելու փորձ և տարվա բոլոր եղանակներին պատրաստ են հյուրեր ընդունելուն:
Ծաղկաձորի կրոնա-մշակութային օջախ է հանդիսանում Կեչառիսի վանական համալիրը, որը ամբողջությամբ վերանորոգվել է 2001 թ-ին: Այն ոչ միայն հանրապետության բնակչության, այլև հանրապետություն այցելած զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Այստեղ է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը: Ծաղկաձորը Հայաստանի ամենասիրելի և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգտյան գոտին է: Ծաղկաձորը եզակի է նրանով, որ գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանը` իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրմունավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ ու հիշարժան:
Մինչև 1949թ. Միսխանա, Միխայլկովա: Հեռավորությունը մարզկենտրոնից 29 կմ հյուսիս-արևմուտք: Բնակչությունը հիմնականում 1990-1991թթ. Ադրբեջանից բռնագաղթած հայեր են: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ: Հանքավանը բարձր կլիմայական առողջարան է: Կլիման չափավոր է, ամառը` զով, խոնավ, ձմեռը` մեղմ, ձյունառատ, երկարատև: Հանքավանի աղբյուրների ջրերն իրենց քիմիական կազմով նման են եսենտուկյան ջրերին: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ: Գործում են առողջարաններ և հանգստյան տներ:
Արտավազ-Փյունիկ
Նախկինում Թաքյառլու: Գտնվում է Մարմարիկ գետի ափին, Հրազդանից 24 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Նախկինում միավորված էր Հանքավանի կաթնաանասնապահական տնտեսության հետ: Ներկայումս իր մեջ ներառում է նաև Փյունիկ բնակավայրը: Մինչև 90-ական թթ. գյուղի բնակիչների հիմնական մասը կազմում էին ադրբեջանցիները: Կլիման առողջարար է, ամառային հանգստի համար օգտակար: Գյուղի դիմաց, Մարմարիկ գետի ձախ ափին կա քանդված եկեղեցի: Մոտակայքում են Արտավազի հին վանքն ու Կարակալա և Ուլաշիկ լքված գյուղերը: Գյուղի տարածքում են գտնվում հանգստյան տներ, ճամբարներ:
Մեղրաձոր բնակավայր
Մեղրաձոր գյուղը հիմնադրվել է 1829-30թթ.:Նախնիները գաղթել են Կոգովիտ աշխարհի Բայազետի փաշայության մեջ մտնող Արծափ բնակավայրում և նրանից մի փոքր հյուսիս-արևելք գտնվող Կիմլիպուճախ և Կարմիր Կոնդ փոքրիկ գյուղերից:Աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է:
Գյուղը գտնվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում,Մարմարիկ և Մեղրաձոր գետերի դելտայում, ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա:Մարզկենտրոն Հրազդան քաղաքից դեպի հյուսիս հեռու է 16 կմ:
Գյուղի ամենաբարձր լեռը Թեժ լեռն է՝ 3101մ բարձրությամբ:
Փամբակի հարավահայաց լանջերը լերկ են, ժայռոտ ու կտրտված:Լանջերի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով, նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով ,ուրանով,ալյումինը գերակշիռ է:Մեղրաձորում է գործում հանրապետության ոսկու 1987թ-ից գործող հանքերից մեկը ,որը դարձել է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ: Գյուղի տարածքում գործում է երկու ՀԷԿ՝« Արջաձոր » և «Թեժ վոթերֆոլ »:
Բնակիչները մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ:
Մարմարիկ գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, Մարմարիկ գետի հովտում, Հրազդանից 12 կմ հյուսիս-արևմուտք: Մարմարիկի սարերը հայտնի են իրենց սառնորակ աղբյուրներով, որը բավարարում է գյուղին 100 տոկոսով: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի, մշակությամբ: Գյուղում պահպանվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին: Գյուղի ջրերով սնվում է նաև Մեղրաձոր գյուղը: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով:
1830 թվականին գյուղը վերաբնակեցվել է Ալաշկետի Ղազի գյուղից եկած 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո: Գյուղը գտնվում է Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև: Գյուղում զարգացած է զբոսաշրջությունը, քանի որ այն ունի գեղատեսիլ վայրեր և գործող բազմաթիվ հանգստյան տներ: Համայնքն ունի հերոսական անցյալ: Հայրենական մեծ պատերազմին համայնքից մասնակցել են 300 հոգի, որից 76-ը ետ չեն վերադարձել: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղի երիտասարդներից կազմավորվել է «Ալաշկերտ» ջոկատը, որի հրամանատարն էր Զարզանդ Դանիելյանը, ով 1991 թվականին Գետաշենի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհվեց: Այժմ նրա անունով է կոչվում Աղավնաձորի միջնակարգ դպրոցը: Արցախյան պատերազմում զոհվեցին նաև Աղավնաձորի զավակներ Անդրանիկ Խաչատրյանը և Արթուր Պետրոսյանը:
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ«ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Facebook
Location on Google Maps
YouTube