Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացրեց ԵԿՄ 3-րդ համագումարը` 1997 թ-ի նոյեմբերին:
Հետագայում, 2002 թ-ի փետրվարին ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրը ընդգրկվեց ՀՀ պետական տոնացույցում:
Մայիսի 8-ը կապված է 1992 թ-ի Շուշիի ազատագրման օրվա հետ:
ԵԿՄ վարչությունը ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով ավանդաբար նշում է երկրապահի օրը:
ԵԿՄ վարչության որոշմամբ ԵԿՄ բարձրագույն պարգևի`«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի պարգևատրությունը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի մայիսի 8-ին: