Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 169-Ն որոշման 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |