Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գոհար Գալստյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/05/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված

      ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի
      ղեկավարի 2024 թվականի մայիսի 27-ի
  N 570 որոշման

                                         

                                                                  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1․ Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար․
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ՝ (ծածկագիր 31-11)
  Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները`ժամանակին և պատշաճ որակով.
   բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
դ)Իրականացնում է բնապահպանության  և գյուղատնտեսության բնագավառի հետ կապված լիազորություններ․
   ե) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
   զ) բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
   է) իրականացնում է բաժնի պետի մոտ ընդունելության համար քաղաքացիների հերթագրումը.
   ը) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փասթաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
  թ)  բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
  ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
   բ) ունի ՀՀ Սահմանադրության, ՀՀ Հարկային օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»,<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

  դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն․

   2)  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջին կարգի մասնագետ՝ (ծածկագիր 32-8)
Պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
 ա կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.                բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
   գ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
   դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
   ե ) իրականացնում է տուրիզմի զարգացման հետ կապված լիազորություններ։
   զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
   է) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
   ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ ։

Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։ ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի ՀՀ Սահմանադրության, ՀՀ Հարկային օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության  հիմունքների և վարչական

վարույթի  մասին»  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 բ)   տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
 գ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
   Մրցույթներին կարող են դիմել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։
  Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձիք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1․ Դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)
2․ Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի, վկայականների, աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակի հետ միասին։
3․Արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին։
4․ Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի
5․ Անձնագրի և սոց․ քարտի կամ նույնականացման քարտի պատճենը՝ բնօրինակի հետ միասին ։
Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմում /ք. Ծաղկաձոր Օրբելի եղբայրների 9, վարչական շենք, հեռ. 060703000/ կամ  ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ հարցերի վարչություն, հեռ. 0223 2-34-13, 2-73-01, ժամը 10:00- ից մինչև 17:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված պատճենները ետ չեն վերադարձվում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմ և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ հարցերի վարչության :
Մրցույթը կկայանա 2024 թվականի հուլիսի 03-ին ժամը 11:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում / ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 9 հեռ. 060703000/:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունիսի 17-ը ներառյալ։


 

Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner