Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ: Աճուրդը կկայանա 2023թ. հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանում: Գույքի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը ներառված է աճուրդի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում: Աճուրդի մասնակցության հայտի գումարը սահմանված է 40 000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակիցները սակարկությունից առաջ մուծում են նախավճար՝ աճուրդի առարկա գույքի մեկնարկային գնի 30 %-ի չափով, որը պետք է վճարել աճուրդի անցկացման նախորդ օրը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ՝ 2023 թվականի հունիսի 09-ը ներառյալ: Աճուրդային կարգով օտարել հետևյալ շարժական գույքերը:
ԱԼ1-«ԳՐԵՅԴԵՐ ԴԶ-99» մակնիշի,1981թվականի արտադրության անվավոր տրակտոր, մեկնարկային գինը՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԱԼ2-«ՎԱԶ-2106» մակնիշի, 1989 թվականի արտադրության մարդատար ավտոմեքենա, մեկնարկային գինը՝ 100 000 / հարյուր հազար/ ՀՀ դրամ:
ԱԼ3- «ՊԱԶ-32054» մակնիշի, 2005թվականի արտադրության ավտոբուս, մեկնարկային գինը՝ 270 000 / երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0223) 060 70 30 00 հեռախոսահամարով:
Ծաղկաձորի համայնքապետարան