Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով <<ԱՄԻԿՍ ՀՈԹԵԼ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝
1. <<ԱՄԻԿՍ ՀՈԹԵԼ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 06062022-07-0062, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0002-0050/ 1․753 հա, մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 22․78քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց 2/5 թիվ հասցեում գտնվող, 0,1208 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 12 700 670 (տասներկու միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: