Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 114
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի 2-րդ և 4-րդ   ենթակետերով և հիմք ընդունելով <<ԱՄԻԿՍ ՀՈԹԵԼ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  դիմումը՝

1. <<ԱՄԻԿՍ ՀՈԹԵԼ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն   սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց  թիվ 2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական 06062022-07-0062, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0002-0050/ 1․753 հա,   մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված  հողամասին  և հողամասի վրա ամրակայված  22․78քմ  մակերեսով շինությանը կից՝  Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց 2/5 թիվ հասցեում  գտնվող,  0,1208 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար  նախատեսված հողամասը ։

2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝  12 700 670 (տասներկու միլիոն յոթ հարյուր  հազար վեց հարյուր յոթանասուն)  Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner