Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 906
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2025 թվականի N 906

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով

1. Ծաղկաձոր համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի,  վճարների տեսակները,տեղական վճարների  աղբահանության գծով արտոնություններ, համայնքի կողմից  մատուցվող  արտադպրոցական
 
 դաստիարակության, մշակութային և   նախադպրոցական  ուսումնական   հաստատությունների  ծառայությունների դիմաց  փոխհատուցման  գումարի  դրույքաչափերը և  արտոնությունները սահմանելու մասին  որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել՝
  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի,  վճարների տեսակները, տեղական վճարների  աղբահանության գծով արտոնությունները, համայնքի կողմից մատուցվող արտադպրոցական դաստիարակության, 
 մշակութային  և  նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և  արտոնություններ սահմանելու մասին  որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:  
3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում՝  ֆեյսբուքյան էջում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Ծաղկաձոր համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի,  վճարների տեսակները, տեղական վճարների  աղբահանության գծով արտոնությունները, համայնքի կողմից մատուցվող արտադպրոցական դաստիարակության, մշակութային  և  նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և  արտոնությունները սահմանելու մասին  որոշման նախագծերի  վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը: 
4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը դնել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ,  զարգացման ծրագրերի պատասխանատու Իշխան Եղիազարյանի  վրա:  
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը վերապահել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գարիկ Բադալյանին:

6.Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի դեկտեմբերի 03-ին ժամը 12:00-ին  Ծաղկաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝  քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 9։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.44 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner