Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 24
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 24


Զեկ. ՈՍԿԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի  1-ին, 6-րդ, 7-րդ    ենթակետերով և հիմք ընդունելով  Անահիտ Արշավիրի Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արշավիր Սարգսյանի և Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանի համատեղ դիմումը՝

1. Անահիտ Արշավիրի Սարգսյանին և Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրենց  ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 32  հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0008-0319/  0․574 հա   մակերեսով բնակավայրերի, հատուկ պահպանվող, բնակելի և  հասարակական կառուցապատման, հանգստի, այլ հողերի համար  նախատեսված  հողամասին կից՝  Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 34/2  հասցեում գտնվող 0․206 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող, բնակավայրերի,  հանգստի, բնակելի կառուցապատման  համար  նախատեսված հողամասը։

2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝  33 323 796 (երեսուներեք միլիոն երեք հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր իննսունվեց)  Հայաստանի Հանրապետության դրամ:

3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner