01.10.25
Ծաղկաձոր համայնքի ղեկավարի այցը ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ:
|
 Ծաղկաձոր համայնքի ղեկավարը այցելել էր Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ, որտեղ   աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց համայնքի անվտանգության ապահովման գործում իրենց պատասխանատու ու նվիրված աշխատանքի համար .  Այցի ընթացքում համայնքի ղեկավարը ՀՓՋ-ի աշխատակիցներին հանձնեց նաև խորհրդանշական նվերներ, որպես գնահատանքի և հարգանքի նշան։  Համայնքի ղեկավարը իր ողջույնի խոսքում նշեց, որ համայնքապետարանը բարձր է գնահատում իրենց մասնագիտական աշխատանքը  և համայնքի կողքին կանգնելու պատրաստակամությունը  ։
|
|
30.09.25
Անվճար իրավաբանական խորհրդատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց հետ:
|
Հարգելի՛ արցախցիներ, Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց 2 շ.)կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։ Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ թեմաներով․ Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր Այլ իրավական խնդիրներ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական ...
Մանրամասն |
|
|
22.09.25
Կառուցվում են նոր կոյուղագծեր Ծաղկաձոր քաղաքում:
|
Ծաղկաձոր քաղաքում մեկնարկել են կոյուղագծերի կառուցման աշխատանքները  Չարենցի փողոցի վերջնամասում,  Իսահակյան փողոցում և  Իսահակյան փակուղում։  Ծրագիրը իրականացվում է համայնքային միջոցներով  ։  Աշխատանքների ավարտից հետո բնակիչների կենցաղային պայմանները կբարելավվեն, իսկ շրջակա միջավայրի պահպանությունը  կիրականացվի ավելի արդյունավետ։ Ենթակառուցվածքային ծրագրերը շարունակական են՝ հանուն ավելի մաքուր  , անվտանգ և հարմարավետ  համայնքի։
|
|
21.09.25
Շնորհավորանք Անկախության տոնի վերաբերյալ:
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի’ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։ Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի հաղթանակած կամքի և անկախ ապրելու իրավունքի վկայությունն է։ Թող մեր անկախ պետությունը մշտապես կանգուն լինի։ Թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկից լինեն յուրաքանչյուր ընտանիքի։ Մեր բոլորի պարտքն է արժևորել և ամրապնդել այն անկախությունը, որի համար պայքարել ու նվիրում են ցուցաբերել մեր սերունդները։ Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում, որ այս օրը մշտապես լինի ոգեշնչման, միության և հպարտության առիթ մեր հայրենիքի յուրաքանչյուր բնակչի համար։ Ծաղկաձոր համայնքի ղեկավար՝ Նարեկ Հարությունյան
|
|
15.09.25
Ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի սգո սրահի կառուցման աշխատանքները:
|
✅ Եվս մեկ կարևոր ծրագիր իր ավարտին հասավ՝ ուղղված համայնքի բնակիչների բարօրությանը։ 🏗️ Ծաղկաձոր քաղաքի սգո սրահի կառուցման աշխատանքները հաջողությամբ ավարտվել են։ Այս պահին իրականացվում է անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը, ինչը կօգնի լիարժեքորեն պատրաստել սրահը համայնքի օգտագործման համար։ 📌 Նորակառույց սգո սրահը մեծ կարևորություն ունի համայնքի ենթակառուցվածքների բարելավման գործում, քանի որ այն ապահովելու է անվտանգ և արժանավայել պայմաններ տեղի բնակիչների համար տխուր պահերին։ Սրահի կառուցումը և նրա հետագա օգտագործումը կդառնան կարևոր հանգրվան համայնքի զարգացման մեջ՝ նպաստելով հասարակական ծառայությունների որակի բարձրացմանը և բնակիչների բարեկեցության ապահովմանը։ Նման նախագծերը նաև կօգնեն ստեղծել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |