Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 27-ին կայացած հանրային լսումների արձանագրությունը՝ 1․Տալ նախնական համաձայնություն « ՏԱՆԱԱՏ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ծաղկաձոր համայնքի ք. Ծաղկաձոր, Անտառային 1, թաղամաս 11 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |