Ծաղկաձոր համայնքի ղեկավարի նստավայրում կայացավ աշխատանքային հանդիպում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի շրջանակներում։
Քննարկման թեման էր՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ջրածածկման սպառնալիքի դեպքում»։
Հանդիպման ընթացքում կարևորվեց բնակչության իրազեկման, նախապատրաստման և կազմակերպված տարհանման գործընթացները, ինչպես նաև անդրադարձ եղավ հնարավոր ռիսկերին, գործելու քայլերի հաջորդականությանը և փոխգործակցության անհրաժեշտությանը պետական ու տեղական կառույցների միջև։