Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
1. Համայնքային սեփականություն համարվող՝ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր և Մարմարիկ բնակավայրերի վարչական շենքերում գտնվող գրքերի մի մասը անժամկետ անհատույց օգտագործման տրամադրել <<Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի գրադարանին՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2․ Համայնքային սեփականություն համարվող՝ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական շենքում գտնվող գրքերի մի մասը անժամկետ անհատույց օգտագործման տրամադրել <<Աղավնաձորի Զարզանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն թիվ 2 հավելվածի ,
3․ Համայնքային սեփականություն համարվող՝ Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի վարչական շենքում գտնվող գրքերի մի մասը անժամկետ անհատույց օգտագործման տրամադրել <<Մարմարիկի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն թիվ 3 հավելվածի ,
4․ <<Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկին անժամկետ անհատույց օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն համարվող գույքերը՝ համաձայն թիվ 4 հավելվածի։