Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ  և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8 - 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»  օրենքի 14-րդ հոդվածով, 1. Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի2025 թվականի տեղական տուրքերի   տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 1: 
2. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի Ծաղկաձոր համայնքի  2025 թվականի տեղական  վճարների   տեսակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 2: 
3.  Սահմանել՝  Հայաստանի Հանրապետության Կոտայքի  մարզի Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող 2025 թվականի ընթացքում  արտադպրոցական  դաստիարակության, մշակութային   և  նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ծառայություններիդիմաց փոխհատուցման  գումարի    դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3: 
4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից և տարածվում է 2025  թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:  |