Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 6-րդ, 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Սամսոն Արտաշեսի Գրիգորյանի դիմումը՝ 1. Սամսոն Արտաշեսի Գրիգորյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 102 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0049/ 0․05 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 100/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0152/ 0․02454 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 3 969 738 (երեք միլիոն ինը հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր երեսուն ութ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։ |