Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները,տեղական վճարների աղբահանության գծով արտոնություններ, համայնքի կողմից մատուցվող արտադպրոցական
դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները, տեղական վճարների աղբահանության գծով արտոնությունները, համայնքի կողմից մատուցվող արտադպրոցական դաստիարակության,
մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում՝ ֆեյսբուքյան էջում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Ծաղկաձոր համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները, տեղական վճարների աղբահանության գծով արտոնությունները, համայնքի կողմից մատուցվող արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:
4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը դնել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ, զարգացման ծրագրերի պատասխանատու Իշխան Եղիազարյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը վերապահել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գարիկ Բադալյանին:
6.Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի դեկտեմբերի 03-ին ժամը 12:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 9։