Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 102
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՈՍԿԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 3-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի  466-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հանքավան համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 04-ի թիվ 03 որոշում

1Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի,  Հանքավան գյուղի վարչական տարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագորման և այլ արտադրական նշանակության՝  2,2127 հա մակերեսով,  07-039-0129-0001 կադաստրային ծածկագրով հողամասի, «Մարմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության   հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրով /կնքված 2014 թվականի մարտի  18-ին/ սահմանված  ամսեկան վարձավճարը  6450  / վեց հազար չորս հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրպետության  դրամի  փոխարեն,  սահմանել  հողամասի տարեկան վարձավճար  420000 / չորս հարյուր քսան հազար/  Հայաստանի Հանրպետության դրամ։

2«Մարմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ  կնքել համապատասխան համաձայնագիր։

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՈՍԿԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner