Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 39
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 հոկտեմբերի 2025 թվականի N 39

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ծաղկաձորի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց, 2-րդ շենք)՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդ փողոցի անվանակոչման մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային բաց լսումներին և քննարկմանը:

Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդ փողոցը առաջարկվում է անվանակոչել Հայրենական Մեծ պատերազմում զոհված, եռակի շքանշանակիր, կապիտան Աբգար Սահակյանի անունով:

Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ծաղկաձոր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդ փողոցի անվանակոչման մասին» որոշման նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ թողնել համայնքի համացանցային կայքում՝ https://tsakhkadzor-kotayk.am, կամ ուղարկել info@visittsaghkadzor.com էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Ծաղկաձորի համայնքապետարան:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 680397, 060 680139:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner