13.02.25
2025 թվականի ընթացքում Ծաղկաձոր քաղաքում կատարվելիք աշխատանքներ
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Ձեզ ենք ներկայացնում 2025 թվականին Ծաղկաձոր քաղաքում՝ սուբվենցիոն և համայնքային ծրագրերի շրջանակներում, կատարվելիք աշխատանքները:Սուբվենցիա՝ Ծաղկաձոր քաղաքում ժամանցային այգու կառուցում-446,225,930 ՀՀ դրամ, Ծաղկաձոր քաղաքի Կեչառեցի փողոցի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ-364,600,280 ՀՀ դրամ, Ծաղկաձոր քաղաքի Ե.Չարենցի, Ավ.Իսահակյան փողոցների ևԱվ.Իսահակյան փակուղու հիմնանորոգման և մայթերի բնական բազալտե քարով կառուցման աշխատանքներ 265,761,110 ՀՀ դրամ,Համայնքային բյուջե՝Ծաղկաձոր քաղաքի Օլիմպիական, Վ.Հարությունյան, Մ.Մկրտչյան և Ե.Չարենցի (Ծաղկունյաց հրապարակից մինչև Մ.Մկրտչյան փողոց հատված) մայթերի բնական բազալտե քարով կառուցման աշխատանքներ -206.109.418 ...
Մանրամասն |
|
12.02.25
Հանդիպում՝ զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ:
|
 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՝ համայնքի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների, համայնքի ենթակառույցների ներկայացուցիչների և հանրային սննդի ցանցերի ներկայացուցիցիչների հետ։  Օրակարգում քննարկվեց ՝զբոսաշրջությանը վերաբերող հարցեր և ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլեր։
|
|
03.02.25
Աշխատանքային խորհրդակցություն:
|
 Այսօր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի աշխատասենյակում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ վարչական շրջանների ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ: Օրակարգում քննարկվեց՝  հարկերի և տուրքերի հավաքագրման հարցը: Հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ հարկերի և տուրքերի հավաքագրման ուղղությամբ՝ պատշաճ կերպով ծանուցումներ ուղարկել պարտապաններին:  Շինաշխատանքների վերահսկողություն: Հանձնարարվեց խիստ վերահսկողություն ապoրինի շինությունների վերաբերյալ:  Հանձնարարվեց պատասխանատուներին իրականացնել խիստ վերահսկողություն հանձնարարականների՝ ժամանակին և պատշաճ կատարման համար:
|
|
03.02.25
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր
|
 Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը  , որին մասնակցում էին Ծաղկաձոր համայնքի պատվիրակության անդամները:  Ծաղկաձոր համայնքը ներկայացնող մարզիկները կմասնակցեն՝ դահուկավազք, լեռնադահուկային և սնոուբորդ մարզաձևերում։
|
|
03.02.25
Ամսական կրթաթոշակի վերաբերյան:
|
Ծաղկաձոր համայնքի բարձր առաջադիմություն ունեցող առկա և հեռակա ՝ բարձրագույն ուսումնական հաստատության, հարգելի՛ ուսանողներ. 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ամսական կրթաթոշակ ստանալու համար` բարձր առաջադիմություն (80 և ավել տոկոս) ունեցող ուսանողները, դիմումներ կարող եք ներկայացնել մինչև 2025 թվականի մարտի 3-ը ներառյալ: Համայնքապետարան դիմելիս խնդրում ենք ներկայացնել՝ 1. Սահմանված կարգով լրացված դիմում, 2. Անձը հաստատող փաստաթղթի պատճեն(անձնագիր), 3. Տեղեկանք ուսման վայրից(կնիքված) 4. Տեղեկանք ուսման վայրից ՄՈԳ-ի վերաբերյալ բացվածքով (կնքված):
|
|
28.01.25
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը։
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Ծաղկաձոր համայնքի սիրելի ՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց բանակի կազմավորման 33-րդ ամյակի առթիվ:Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է և այդ արժանապատվությունն էր, որ ոտքի հանեց մեր ժողովրդի բոլոր հատվածներին և մասնավորապես այն կամավորներին, որ պիտի հիմքն ու խարիսխը դառնային ապագա կանոնավոր բանակի։Տոնական այս օրն առիթ է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար:Մեր խոնարհումն՝ բանակի կայացման ու պետականության պահպանման ճանապարհին նահատակված հայորդիների հիշատակին, նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ծառայությունը դրոշմված է մեր բանակի պատմության էջերին՝ նրանք իրենց կյանքի գնով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |