|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2023 թվականի N 97-Ն |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 09-Ի N 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեակավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 09-ի <<Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին>> N 205-ն որոշման հավելված 3-ի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1) Արցախից բռնի տեղահանված երեխաները Ծաղկաձոր համայնքի << Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն >> և <<Ծաղկաձորի արվեստի դպրոց >> համայնքային ոչ առևտրայաին հաստատություն հաճախելու դեպքում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը 2023 թվականի համար սահմանել 0 /զրո/ դրամ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՈՍԿԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|