Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 6-րդ, 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Անահիտ Արշավիրի Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արշավիր Սարգսյանի և Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանի համատեղ դիմումը՝
1. Անահիտ Արշավիրի Սարգսյանին և Ալեքսանդր Սերգեյի Ուռումյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 32 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0008-0319/ 0․574 հա մակերեսով բնակավայրերի, հատուկ պահպանվող, բնակելի և հասարակական կառուցապատման, հանգստի, այլ հողերի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց, թիվ 34/2 հասցեում գտնվող 0․206 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող, բնակավայրերի, հանգստի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 33 323 796 (երեսուներեք միլիոն երեք հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր իննսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։