Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների քանակական կազմը սահմանել ավագանու 5 անդամներից: 2. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմում ընդգրկել համայնքի ավագանու ներքոհիշյալ անդամներին`
1) Առաքելյան Արմենուհի
2) Բաբայան Ռուզաննա
3) Սաֆարյան Ռուբեն
4) Բաղրամյան Կարեն
5) Հովհաննիսյան Մերուժան
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշելու մասին>> թիվ 35 որոշումը։ |