Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 17-ի թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը՝
1․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 221-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
2․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 206 և 2023 թվականի փետրվարի 07-ի թիվ 11 որոշումերն ուժը կորցրած ճանաչելու մասին։
3․ Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի աշխատակիցների 2023 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 209 որոշման 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին։
4․ Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին։ |