Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանի N1 հավելվածով և N 13-Ն հրամանով`
1. 2025 թվականի -ին ժամը 11:00-ին անցկացնել մրցույթ Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր 3․1- 1/,
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ՝ /ծածկագիր՝ 2․3-7/,
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ / ծածկագիր՝ 3․1-12/ :
2.Հաստատել մրցույթի հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկման, նախապատրաստական աշխատանքների իրականացման լիազորությունները վերապահել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռիմա մանուկյանին:
4.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել հայտարարության հրապարակումը, համայնքի ղեկավարի նստավայրում հրապարակել` տեսանելի վայրում փակցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից տրամադրված մրցութի հարցաշարերը՝ իրենց միանշանակ ճիշտ պատասխաններով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։