Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղակաշինության մասին օրենքի» 143 -րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանարապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920 -Ն որոշումը , հիմք ընդունելով Հայաստանի Հանարապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 09-ի թիվ 29 որոշմամբ հաստատված Մեղրաձոր գյուղի գլխավոր հատակագծի պահանջները և քաղաքացի Ռոման Շահենի Մուրադյանի դիմումը 1․ Հայաստանի Հանարապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Ռոման Շահենի Մուրադյանին սեփականություն իրավունքով պատկանող գյուղատնտեսական 1,2633 հա այլ հողատեսքից ( ծածկագիր՝ 07-045- 0452-0012) 0,00519 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակություը հասարակական կառուցապատման։ 2․ Հայաստանի Հանարապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Ռոման Շահենի Մուրադյանին սեփականություն իրավունքով պատկանող գյուղատնտեսական 0,64875 հա խոտհարքից ( ծածկագիր՝ 07-045- 0452-0006) 0,02130 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակություը հասարակական կառուցապատման։ 3. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|