09.06.25
Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կայացավ ֆուտբոլի նորաբաց խմբակի առաջին ցուցադրական խաղը։
|
 Մեղրաձոր բնակավայրում՝ Ս. Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնում գործող ֆուտբոլի խմբակը հանդես եկավ իր առաջին ցուցադրական խաղով, որը անցկացվեց բնակավայրի  նորակառույց խաղադաշտում։  Խմբակ արդեն հաճախում են շուրջ 50 սան՝ անվճար հիմունքներով։  Նախաձեռնության նպատակն է խթանել պատանի մարզիկների ֆիզիկական զարգացմանը, խաղային հմտությունների կատարելագործմանը,  թիմային ոգու ձևավորմանն ու  առողջ ապրելակերպի տարածմանը համայնքում։  Առաջիկայում թիմը նախատեսում է մասնակցել Հայաստանի մանկապատանեկան թիմերի առաջնությանը, ինչը կլինի կարևոր փորձ և նոր խթան մարզիկների առաջընթացի համար։
|
|
05.06.25
Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ։
|
Այսօր Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում տեղի ունեցավ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման հանդիսավոր արարողությունը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային աջակցության շրջանակում։ Հենակետն ապահովվել է անհրաժեշտ գույքով «Մեղրաձոր Գոլդ» ընկերության և Հայաստանի Կարմիր խաչ ընկերության համագործակցության արդյունքում , իսկ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տրամադրել է հրշեջ ավտոմեքենա ՝ նպաստելով հենակետի տեխնիկական կարողությունների ընդլայնմանը։ Միջոցառմանը ներկա էին՝• ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան ...
Մանրամասն |
|
05.06.25
Լուսանկարներ համայնքում իրականացվող աշխատանքներից:
|
Ծաղկաձոր քաղաքում այս պահին իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ․ խնամվում է կանաչ գոտին, կտրվում է խոտը։
Լուսանկարներ՝
|
|
03.06.25
Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր քաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներից
|
Այս փուլում իրականացվում են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
|
|
02.06.25
Ընթացիկ լուսանկարներ համայնքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներից :
|
 Տեղեկացնում ենք, որ այս պահին ընթանում են Աղավնաձոր բնակավայրի 4-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները  ։ Հարգելի’ բնակիչներ, աշխատանքների կատարման ժամանակահատվածում դադարեցվել է նշված փողոցի ավտոճանապարհային երթևեկությունը   ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։ 
|
|
01.06.25
Հունիսի 1-ի կապակցությամբ շնորհավորանք:
|
Թող այս օրը լինի լի ժպիտներով  , արևով  ու բարությամբ  ։ Երեխաները մեր ամենամեծ հարստությունն են  , մեր ապագան ու հույսը  ։ Մաղթում ենք, որ յուրաքանչյուր փոքրիկ մեծանա սիրով շրջապատված  , պաշտպանված  ու երազանքներով լցված աշխարհում   ։ Պահենք նրանց մանկությունը՝ խաղաղ  , ուրախ  ու անհոգ  ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |