Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.04.25 Հանդիպում՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ
Ապրիլի 29-ին Ծաղկաձոր համայնքի ղեկավարի նստավայրում կայացավ աշխատանքային հանդիպում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի շրջանակներում։Քննարկման թեման էր՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ջրածածկման սպառնալիքի դեպքում»։Հանդիպման ընթացքում կարևորվեց բնակչության իրազեկման, նախապատրաստման և կազմակերպված տարհանման գործընթացները, ինչպես նաև անդրադարձ եղավ հնարավոր ռիսկերին, գործելու քայլերի հաջորդականությանը ... Մանրամասն
29.04.25 Համապետական շաբաթօրյակ
Ծաղկաձոր համայնքի հարգելի’ բնակիչներ,
📌Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի մայիսի 3-ին տեղի կունենա 🧹համապետական շաբաթօրյակ։
🟢Հրավիրվում ենք բոլորիդ ակտիվորեն մասնակցելու համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին՝ միասին ստեղծելու ավելի մաքուր և բարեկարգ միջավայր:
✅Շաբաթօրյակի մեկնարկը կտրվի 🕥10:00-ին։
Շաբաթօրյակն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ակնկալում ենք համայնքի բոլոր բնակիչների, հիմնարկ-ձեռնարկությունների և կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:
Կից ներկայացնում ենք համայնքի մաքրման տարածքների քարտեզները:
 
20.04.25 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Սուրբ Զատիկի կապակցությամբ։
Սիրելի’ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Սուրբ Զատիկի տոնի առթիվ։
Քրիստոսի Հարության փրկարար լույսը թող ուղեկից լինի ձեր ընտանիքներին՝ խաղաղությամբ, սիրով ու ներդաշնակությամբ լցնելով ձեր հոգիներն ու օջախները։
Այս պայծառ տոնը վերածննդի, հավատքի և հույսի խորհրդանիշ է, և թող մեզ բոլորիս ուժ ու ոգեշնչում տա բարին գործելու, համախմբվելու և մեր հայրենիքն առավել սիրով ու պատասխանատվությամբ կերտելու։
🙏Քրիստոս հարյավ ի մեռելոց
🙏Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
18.04.25 Հանդիպում՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ:
Այսօր Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում-դասընթաց ՀՈԱԿ-ների աշխատակիցների հետ։
🟢 Քննարկվող թեման էր՝ «Ինչպես հայտարարագրվել և ինչպես ստանալ սոցիալական ծախսի հետվճար»։
📌 Հանդիպման ընթացքում ներկայացվեցին սոցիալական ծախսերի տեսակները, հայտարարագրման գործընթացը, ինչպես նաև դրանց փոխհատուցման կիրառվող մեխանիզմները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու լիարժեք տեղեկատվություն ներկայացվող փաստաթղթերի, ժամկետների և գործընթացի ավտոմատացման վերաբերյալ։ Նրանք նաև հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հուզող հարցերը ՊԵԿ ներկայացուցիչներին և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։
14.04.25 Մայրության օրվան նվիրված միջոցառում:
Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացավ մայրության օրվան նվիրված միջոցառում, որի ժամանակ ելույթ ունեցան «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց»-ի սաները։«Սեր է քո անունը, մա՛մ» խորագիրը կրող գեղեցիկ և հուզիչ միջոցառումն արտահայտում էր դպրոցի սաների սրտաբուխ ստեղծագործական նվիրումն ու սերը մայրերի հանդեպ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երաժշտական կատարումներ, բանաստեղծություններ, պարեր և ներկայացումներ, որոնք լի էին սիրո, երախտագիտության ու հուզիչ զգացմունքների արտահայտությամբ։Միջոցառումը վերածվել էր ջերմ ու հոգեպես հագեցած մթնոլորտի, որտեղ յուրաքանչյուր ելույթ մի նոր գունեղ շեշտադրում էր դառնում մայրական սիրո, նվիրման և անփոխարինելի դերի շուրջ։Միջոցառման հաջող ընթացքը ... Մանրամասն
04.04.25 Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելից
Ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցի կապակցությամբ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Ն. Հարությունյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Համայնքի ղեկավարը, բնակիչներն ու հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Մեղրաձոր բնակավայրում գտնվող «Փառք հայրենիքը գործով սիրողներին» խաչքարի առջև՝ հիշելով և մեծարելով հերոս նահատակների անմահ գործը։
🙏Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսներին🙏
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner