Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) Բաժին 2 խումբ 2 դաս 1 (Քաղաքացիական պաշտպանություն) հոդված «4252» (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) «0,0» թիվը փոխարինել «500.0» թվով․ 2) Բաժին 5 խումբ 2 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «450 000,0» թիվը փոխարինել «443500» թվով․ 3) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «1000,0» թիվը փոխարինել «6500,0» թվով․ 4) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «5122» (Վարչական սարքավորումներ) «500,0» թիվը փոխարինել «1500,0» թվով․ 5) Բաժին 11 խումբ 1 դաս 1 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «216815,5» թիվը փոխարինել «216315,5» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |