Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով
1․ Ծաղկաձոր համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
1) Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցի և մայթերի, Պահլավունյաց փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ փակուղիների, Սարալանջի 1-ին փողոցի և Չարենցի փակուղու բնական քարով հիմնանորոգման, Նոր Թաղամաս 1-ին և 2-րդ փողոցներին հարակից փողոցի, Ամառանոցային փողոցի, Մ. Մկրտչյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ.
2) Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի, Մայիսյան, Նոր թաղամաս, Սարալանջ փողոցներում կոյուղու համակարգի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ.
3) Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 3-րդ փողոցի, 1-ին փողոցի 2-րդ ,4-րդ ,6-րդ , 10-րդ նրբանցքների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ.
4) Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 1-ին փողոցի 2-րդ և 4-րդ նրբանցքների , 9-րդ փողոցի, 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 7-րդ փողոցի, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ.
5) Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 1-ին փողոցի 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ նրբանցքների, 3-րդ փողոցի 2-րդ, 6-րդ, 8-րդ,14-րդ նրբանցքների, 5-րդ և 9-րդ փողոցների շարունակելի հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ.
6) Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի կոյուղու կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայություններ:
2.Հաստատել Ծաղկաձոր համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Ծաղկաձոր համայնքի ավագանու`Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:
4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը դնել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, բառևտրի,սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ /զարգացման ծրագրեր պատասխանատու/ Իշխան Եղիազարյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը վերապահել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գարիկ Բադալյանին:
6.Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 26 -ին ժամը 12:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում՝ ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ թիվ 9 հասցեում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: