Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Իրաքի Հայոց թեմի և Բասրայի հայ համայնքի հոգևոր հովիվ Դերենիկ աբեղա Սահակյանի դիմումը.
1.Ծաղկաձոր համայնքի ավագանու ՝ « Հայատանի Հանրապետության Կոտայքի մարզի , Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդ փողոցի անվանակոչման մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպել և անցկացնել հանրային քննարկումներ:
2.Հաստատել Ծաղկաձոր համայնքի ավագանու՝ « Հայատանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդփողոցի անվանակոչման մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Ապահովել համայնքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում Ծաղկաձոր համայնքի ավագանու` Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդփողոցի անվանակոչման մասին որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:
4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը վերապահել Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավար՝ Վոլոդյա Հովհաննիսյանին:
5. Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում /հասցե՝ գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց 2 շենք/:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: