|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2025 թվականի N 105 |
ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 27-ին կայացած հանրային լսումների արձանագրությունը՝ 1․Տալ նախնական համաձայնություն « ՏԱՆԱԱՏ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ծաղկաձոր համայնքի ք. Ծաղկաձոր, Անտառային 1, թաղամաս 11 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -3 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -5 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Ձեռնպահ -1 ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՈՍԿԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|