Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Կարեն Ռոմենի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 07102022-07-0146) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Ե. Չարենցի փողոց, 17 հասցեում գտնվող 0․0462 հա մակերեսով հողամասի և (սեփականության վկայական N 08112016-07-0027) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Մ. Մկրտչյան փողոց, 7/1 հասցեում գտնվող 0․0441 հա մակերեսով հողամասի միավորման հետևանքով առաջացած 0․0903 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,քաղաք Ծաղկաձոր, Մ. Մկրտչյան փողոց, 7/1 հողամաս: