Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29 -ի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշման քաղվածքը՝ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք գյուղ Մեղրաձոր 8-րդ փողոցի, ձախակողմյան հատվածում գտնվող փակուղին անվանակոչել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք գյուղ Մեղրաձոր 8-րդ փողոց, 3-րդ փակուղի՝ համաձայն հավելված 1։ 2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք գյուղ Մեղրաձոր 8-րդ փողոցի, աջակողմյան հատվածում գտնվող փակուղին անվանակոչել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք գյուղ Մեղրաձոր 8-րդ փողոց, 4-րդ փակուղի՝ համաձայն հավելված 2։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |