Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «5121» (Տրանսպորտային սարքավորումներ) «20000,0» թիվը փոխարինել «18000,0» թվով: 2) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4241» (Մասնագիտական ծառայություններ) «2200,0» թիվը փոխարինել «5200,0» թվով: 3) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «4251» (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) «15000,0» թիվը փոխարինել «11000,0» թվով: 4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «4269» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «0,0» թիվը փոխարինել «1000,0» թվով: 5) Բաժին 6 խումբ 6 դաս 1 (Կեղտաջրերի հեռացում) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «5000,0» թիվը փոխարինել «7000,0» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |