Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով `
 1.«Կարաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գործունեության հասցեն`  Ծաղկաձոր համայնք, Օրբելի Եղբայրների փողոց, թիվ 8 / տրամադրել՝
   1) 2025 թվականի  4-րդ  եռամսյակի ընթացքում հանրային սնունդ կազմակերպելու և իրացնելու  թույլտվություն՝ 65 քմ տարածքում,
   2) 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում  ոգելից խմիչքի   վաճառք կամ իրացում կազմակերպելու թույլտվություն՝ 65 քմ տարածքում,
  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: