Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18- րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «ՖՈԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2025թվականի սեպտեմբերի 29-ի շուկայական արժեքի գնահատման եզրակացությունը`՝ 1․ Տալ համաձայնություն ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Խ․ Կեչառեցու փողոց 3 մասնաշենք հասցեում գտնվող, Լիլիթ Հրաչիկի Աբրահամյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի, հասարակական կառուցապատման՝ նպատականին և գործառնական նշանակության 0,159 հա մակերեսով հողամասը և 387,9 քառ․մ մասնաշենքը (կադաստրային ծածկագիր 07-005-0025-0017) ձեռք բերել 122 535 000 (մեկ հարյուր քսաներկու միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով։ 2․ Համայնքի ղեկավարին՝ կնքել առուվաճառքի պայմանագիր։
|