28.07.25
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Վարդավառի կապակցությամբ:
|
Ծաղկաձոր համայնքի սիրելի’ բնակիչներ, հարգելի’ հայրենակիցներ,Վարդավառն ի վերուստ տրված այն տոնն է, երբ ջուրը դառնում է օրհնություն, իսկ ժպիտը՝ մաքրության ուղերձ։ Այս օրն առանձնահատուկ է՝ և՛ մեր հոգևոր արմատներով, և՛ մեր ազգային ավանդույթներով։Թող Վարդավառի ջերմությունը լցնի ձեր օջախները սիրով ու բարիքով, իսկ սուրբ ջրերի շաղախը՝ մաքրի ամեն մտահոգություն ու հոգս։Մաղթում եմ, որ այս տոնական օրը կրկին ծաղկի մեր բակերում ու փողոցներում, միավորի սերունդներին՝ փոխանցելով մեր ժառանգության հարստությունը։Ծաղկաձոր համայնքը միշտ եղել է գունեղ տոների, մարդաշատ օրերի ու բարի հիշողությունների վայր։ Թող այս Վարդավառը ևս դառնա մի նոր, լուսավոր էջ մեր համայնքի կյանքում։Խաղաղությունն ու սերը բոլորիս ։Հարգանքով՝Ծաղկաձոր ...
Մանրամասն |
|
18.07.25
«Rise Up Tsaghkadzor» փառատոնի գերշքեղ մեկնարկը տրված է:
|
«Rise Up Tsaghkadzor» փառատոնի գերշքեղ մեկնարկը տրվեց հուլիսի 18-ին, և մենք շարունակում ենք տոնական մթնոլորտը նաև այսօր՝ հուլիսի 19-ինԾաղկաձոր, Օրբելի եղբայրներ փողոցԱհա այսօրվա հագեցած օրակարգը՝ 14:30-14:50 – Ներսես Ավետիսյան՝ բացման խոսք 15:00-15:50 – DJ Mill 16:00-17:00 – «Coffee Rave» անվճար սուրճ «Coffee House»-ում 17:00-18:00 – Վեդի Ալկո «Wine Rave» 18:00 – Ներսես Ավետիսյան՝ բացման խոսք 18:00-19:00 – «Kami Friends» 19:00-20:00 – «Hayat Project» 20:00-20:20 – «Quest»-ի խաղարկություն՝ Ներսես Ավետիսյանի կողմից 20:20-21:00 – «Hayat Project» ...
Մանրամասն |
|
17.07.25
«Rise Up Tsaghkadzor» փառատոնի ժամային գրաֆիկը:
|
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ և հյուրեր,Ներկայացնում ենք «Rise Up Tsaghkadzor»փառատոնի ժամային գրաֆիկը՝ Հուլիսի 18-ին՝15:00 - Բացման արարողություն15:20-15:40 - Ներսես Ավետիսյան՝ բացման խոսք15:00-15:50 - DJ Extazy16:00-16:30 - «Sargsyan Wine» հյուրասիրություն16:30-16:50 - DJ17:00-17:30 - «Bever Rave»17:30-18:30 - «Ijevan Rave»18:30-18:50 - Ներսես Ավետիսյան՝ համերգային ծրագրի բացման խոսք19:00-19:45 - «Im Project»19:45-20:15 - «379 Show»20:15-21:00 - «Im Project»21:00-22:00 - Իվետա Մուկուչյան22:00-23:00 - Արամ MP323:00 - Ներսես Ավետիսյան՝ փակման խոսք Հուլիսի 19-ին՝14:30-14:50 - Ներսես Ավետիսյան՝ ...
Մանրամասն |
|
16.07.25
Տեղի ունեցավ «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնի բացման արարողությունը:
|
Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որի մեկնարկը տրվեց Կեչառիս վանական համալիրի բակից։ Փառատոնի մասնակիցները շքերթով քայլեցին Օրբելի եղբայրների փողոց՝ որտեղ էլ մեկնարկեց տոնական համերգային ծրագիրը։ Այս տարի փառատոնն առանձնահատուկ էր՝ նշվում էր «Ուրախ մոլորակ»-ի գործունեության 10-ամյակը։ Միջոցառմանը մասնակցում էին 10 երկրներից ժամանած պատվիրակություններ , ինչը առավել ընդգծեց փառատոնի միջազգային նշանակությունն ու մշակույթների համախմբման գաղափարը։ Տոնական ծրագրի շրջանակում գեղարվեստական գեղեցիկ ելույթով հանդես եկան նաև Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի պարային բաժնի սաները՝ փառատոնին հաղորդելով ևս մի գեղեցիկ ...
Մանրամասն |
|
11.07.25
📸 Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներից:
|
Ծաղկաձոր համայնքում շարունակվում են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը։ Այս օրերին միաժամանակ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ Պահլավունյաց փողոցում՝ ընթանում են ճանապարհի հիմնավերանորոգման և վաքերի տեղադրման աշխատանքները։ՀիշեցումԾաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ և հյուրեր, Պահլավունյաց փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է շին աշխատանքներով պայմանավորված։Խնդրում ենք օգտվել այլընտրանքային ճանապարհներից։Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար։Ծաղկաձոր քաղաքի սգո սրահի բակային տարածքում՝ իրականացվում է բազալտե սալիկապատում և եզրաքարերի տեղադրում։Աշխատանքները կատարվում են փուլ առ փուլ՝ նախատեսված ժամկետների պահպանմամբ։ Ծրագրերն ...
Մանրամասն |
|
05.07.25
Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Սահմանադրության օրվա կապակցությամբ:
|
Սիրելի՛ հայրենակիցներ,Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Սահմանադրության օրը մեր պետության արժեհամակարգի խորհրդանիշն է Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ մեր քաղաքացիական պարտքի, իրավունքների և ազատությունների մասին։ Սահմանադրությունը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլ նաև ազգային ինքնության, միասնականության ու պետական կառուցվածքի հիմնասյունը։ Այն մեզ հզորացնում է՝ որպես հասարակություն, միավորում է՝ որպես ժողովուրդ, պարտավորեցնում է՝ որպես քաղաքացիներ։ Որպես համայնքի ղեկավար՝ վստահ եմ, որ Սահմանադրության նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը յուրաքանչյուրիս մեջ պիտի լինի ուղենիշ՝ օրենքի գերակայության, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |