Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.10.24 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է:
‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
25.09.24 Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարելիցը գեղեցիկ միջոցառմամբ նշվեց Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատությունում:Միջոցառմանը ներկա էին Ծաղկաձոր համայնքից՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հայորդիներ՝ Մխիթարյան Լևոնի, Պետրոսյան Արամի, Կիրակոսյան Անուշավանի, Զաքարյան Ազատի մայրերը:Ներկաները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին խաղաղություն կերտած և անմահացած հայորդիների հիշատակին:Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ոսկան Եղիազարյանը, ընդգծելով հայրենիքի պաշտպանության գործում մեր զինվորների դրսևորած քաջագործությունները, նշեց, որ մենք պարտավոր ենք շարունակել նրանց կիսատ գործը՝ ապահովելով գալիք ... Մանրամասն
21.09.24 ՇՆՈՐՀԱՎՈՐ՝ ՏՈՆԴ ՀԱՅ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ
Անկախությունը հայության դարավոր նվիրական երազանքների ու նրա լավագույն զավակների ծրագրերի մարմնացումն էր, որը միասնաբար իրագործվեց։Վերջին տարիներին մեզ բաժին հասած մարտահրավերները ևս մեկ անգամ առարկայական կերպով ցույց են տալիս, թե որքան կարևոր է ազգային միասնությունը։Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի՝ հանդիսանալով համայն հայության միասնության ողնաշարը, իսկ հայի միտքը պետք է ծառայի հանուն հայրենի երկրի բարգավաճման ու զորացման, քանզի ավելի լավ հայրենիք ունենալու բոլորիս ձգտումներն ու երազանքները պահանջում են յուրաքանչյուրիս անհատական ներդրումն ու նվիրումը:Այսօր, ավելի քան երբևէ մենք պետք է մտածենք մեր կրթության և դաստիարակության մասին, քանզի չկա ավելի հզոր ... Մանրամասն
16.09.24 🎞️Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր քաղաքում ընթացող քաղաքաշինական աշխատանքներից📸
 
✅Ավարտվել են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
✅Ընթանում են Մհեր Մկրտչյան փողոցի գիշերային լուսավորության հենասյուների վերանորոգման աշխատանքները։
✅Ընթանում են Մհեր Մկրտչյան և Չարենց փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները ։
✅Ընթանում են Ծաղկաձոր քաղաքի սգո սրահի կառուցման աշխատանքները։
14.09.24 🌱Ծաղկում է հայկական մշակույթը 📍Ծաղկաձոր համայնքում
 
📆Այսօր 📍Ծաղկաձոր համայնքի Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ տեղական մոռացված արհեստների վերականգնմանն ուղղված փառատոն, որը կրում էր «Արեստը մէ կըդոր հած է՝ ծոծիդ դըրուգ» խորագիրը ։
📌Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Ավետիս» ստվերային թատերախմբի «Կոմիտասյան» ներկայացումը, որտեղ Կոմիտասի աշխատանքային երգերի հիման վրա ցուցադրվեց մարդու կենսագործունեության մեկ շրջափուլը։
10.09.24 Ծաղկաձոր համայնքը ձեռք է բերել ուղեհարթիչ:
Ծաղկաձոր համայնքի հարգելի’ բնակիչներ,
📢Տեղեկացնում ենք, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 📍Ծաղկաձոր համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 🚜ուղեհարթիչ (ավտոգրեյդեր), 55200000 ՀՀ դրամ արժեքով, ինչի արդյունքում էլ այսուհետ, Ծաղկաձոր քաղաքի ձնամաքրման և ճանապարհների հարթեցման աշխատանքներն առավել արդյունավետ կկազմակերպվեն:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner