Հավելված
ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղի
«Նախադրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
տնօրենի 2025 թվականի հունվարի 29-ի թիվ 06-Ն հրամանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի «Արտավազ գյուղի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (0,25դրույք), ֆիզ․ հրահանգչի (0,25դրույք) թափուր հաստիքների համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի, ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի: Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ փետրվարի 03-ից մինչև 2025թ փետրվարի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9․00-16:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2025թ մարտի 07-ին ժամը՝ 12:00-ին, «Արտավազ գյուղի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ գյուղ Արտավազ 2-րդ փողոց, 1/1 շենք։
Տեղեկությունների համար զանգահարել 094 839915 հեռախոսահամարով.: