Հայտարարվում է մրցույթ «Աղավնաձոր գյուղի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (0,25դրույք) թափուր հաստիքի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի, ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարերի:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ օգոստոսի 19-ից մինչև 2024թ սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 8:30-17:30, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2024թ սեպտեմբերի 19-ին ժամը՝ 11:00-ին, Աղավնաձոր գյուղի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ գյուղ Աղավնաձոր 4-րդ Փ, 1-ին փկղ, շ 18։
Տեղեկությունների համար զանգահարել 094454841 հեռ.: