ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բնակավայրերի, ընդհանուր օգտագործման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված շինության կառուցապատման իրավունքով տրամադրելու համար Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ: Հողամասը սերվիտուտով ծանրաբեռնված չէ: Մրցույթը կկայանա սույն հայտարարության հրապարակման օրվանից 1/մեկ/ ամիս հետո՝ առաջին աշխատանքային օրը՝ 2024 թվականի ապրիլի 12-ին, ժամը 11:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանում/ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Օրբելի Եղբայրների փողոց թիվ 9/: Մրցույթում ներկայացվելու է հետևյալ լոտը`
ՄԼ1-0.00279 հա, հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,ք. Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրապարակ, թիվ 10 հասցեում, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0004-0005 , մեկնարկային գինը սահմանել՝ 3 000 000 /երեք միլիոն / ՀՀ դրամ /տարեկան/, 10 տարի ժամկետով:
Հողամասի և շինության վերաբերյալ ամբողջական տեղեկությունը, այդ թվում հողամասի և շինության, հատակագիծը և համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքները ներառված են մրցույթի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում: Մրցույթի մասնակցության հայտի գումարը սահմանված է 40.000/քառասուն հազար/ ՀՀ դրամ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի ապրիլի 10-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (060)-70-30-00 հեռախոսահամարով: