Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 28.10.1998 թ. N -660 «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածի 4-րդ և 7-րդ կետերի պահանջները ՝
Ս/թ նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի շնքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի Եղբայրների փողոց, թիվ 9) կկայանա Ծաղկաձոր համայնքի Ծաղկունյաց հրապարակ, թիվ 5 հասցեում նախատեսվող «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասնաշենքերի նախագծի հասարակական քննարկումը: