ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված հողամասերի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ: Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չէ: Մրցույթը կկայանա սույն հայտարարության հրապարակման օրվանից 1/մեկ/ ամիս հետո՝ առաջին աշխատանքային օրը՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանում/ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Օրբելի Եղբայրների փողոց թիվ 9/: Մրցույթում ներկայացվելու են հետևյալ լոտերը`
ՄԼ1-0,0126 հա, հասցե՝ համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 3/4, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0024-0035 , մեկնարկային գինը սահմանել՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, 40 տարի ժամկետով:
ՄԼ2-0,0128 հա, հասցե՝ համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 3/3, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0024-0034 , մեկնարկային գինը սահմանել՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, 40 տարի ժամկետով:
Հողամասերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը, այդ թվում հողամասերի հատակագիծը և համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքները ներառված են մրցույթի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում: Մրցույթի մասնակիցները սակարկությունից առաջ մուծում են նախավճար՝ մրցույթի առարկա գույքերի մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի հայտի գումարը սահմանված է 40.000/քառասուն հազար/ ՀՀ դրամ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (060)-70-30-00 հեռախոսահամարով:
Ծաղկաձորի համայնքապետարան