Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արփինե Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/10/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/11/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի  <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>>  և  <<Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց>>  ՀՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոնների զբաղեցնելու համար։

  Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող հայերենին տիրապետող , 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները, ովքեր ունեն՝ բարձրագույն կրթություն.  

Հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի  N224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջերը

Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):       

 տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.      

 ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.   

 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

 աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

 ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.     

 առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
   Մրցույթին կարող են դիմել 18 տարին լրացած գործունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դիմող քաղաքացիները Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1)  դիմում.   
2)  մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.   
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4)  ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.       

6)  տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

   Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

   Փաստաթղթերը ընդունվում են Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմում  /ք. Ծաղկաձոր Օրբելի եղբայրների 9, վարչական շենք, հեռ. 060703000/  ժամը 10:00- իցմինչև 17:00-ը բացի շաբաթ և կիրակի օրերից:

   Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները:Ներկայացված պատճենները ետ չեն վերադարձվում:

     Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմ:

   Մրցույթը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում/ ՀՀ Կոտայքի մարզ, Քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 9 հեռ. 060703000/:

  Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 20-ըներառյալ։

 

Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner