Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ: Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն: Աճուրդը կկայանա սույն հայտարարության հրապարակումից 1 ամիս հետո` 2023 թվականի հունիսի 12-ին, ժամը 12:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանում: Աճուրդում ներկայացվելու են հետևյալ լոտերը`
ԱԼ-1- 3,759125 հա, հասցե`համայնք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 73, նշանակությունը՝ հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0016-0226 , մեկնարկային գինը` 395 227 000 ՀՀ դրամ:
ԱԼ-2- 0,15 հա, հասցե` Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց թիվ 45/5, նշանակությունը՝ հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0023-0360, մեկնարկային գինը` 16 600 000 ՀՀ դրամ:
Հողամասերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը ներառված է աճուրդի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում, հողամասերի միջով կոմունալ ենթակառուցվածքներ անցնելու դեպքում՝ դրանց տեղափոխումը կատարվելու է սեփականատիրոջ միջոցներով: Աճուրդի մասնակցության հայտի գումարը սահմանված է 40.000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակիցները սակարկությունից առաջ մուծում են նախավճար` աճուրդի առարկա գույքերի մեկնարկային գնի 50%-ի չափով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2023 թվական հունիսի 09-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0223) 060 70 30 00 հեռախոսահամարով:
Ծաղկաձորի համայնքապետարան