Ծաղկաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ: Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն: Աճուրդը կկայանա սույն հայտարարության հրապարակումից 1 ամիս հետո` 2023 թվականի ապրիլի 07-ին, ժամը 11:00-ին, Ծաղկաձորի համայնքապետարանում: Աճուրդում ներկայացվելու են հետևյալ լոտերը`
ԱԼ-1 - 0,04476 հա, հասցե`համայնք Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փողոց թիվ 3/2, նշանակությունը՝բնակավայրերի, հասարակական կառուցապատման համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0023-0356 , մեկնարկային գինը` 5 000 000 ՀՀ դրամ:
ԱԼ-2- 0,17037 հա, հասցե` Ծաղկաձոր համայնք, Սարալանջի 1-ին փողոց թիվ 3/1, նշանակությունը՝ բնակավայրերի, հատուկ պահպանվող տարածքների, հասարակական, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0023-0357 և 07-005-0023-0358, մեկնարկային գինը` 20 000 000 ՀՀ դրամ:
ԱԼ-3- 0,37799 հա, հասցե` Ծաղկաձոր համայնք, Գլխավոր մարզահամալիր թաղամաս թիվ 17/1, նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0892, մեկնարկային գինը` 65 000 000 ՀՀ դրամ:
ԱԼ-4- 0,55 հա, հասցե` Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց թիվ 46/1, նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0022-0584, մեկնարկային գինը` 58 000 000 ՀՀ դրամ:
ԱԼ-5- 0,08 հա, հասցե` Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց 2-րդ փակուղի թիվ 13, նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0023-0060, մեկնարկային գինը` 8 411 040 ՀՀ դրամ:
ԱԼ-6- 0,145 հա, հասցե` Ծաղկաձոր համայնք, Օրբելի եղբայրների փողոց թիվ 42, նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված, կադաստրային ծածկագիր 07-005-0008-0305, մեկնարկային գինը` 23 457 000 ՀՀ դրամ:
Հողամասերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը ներառված է աճուրդի կազմակերպման համար նախատեսված փաստաթղթերի փաթեթում, որը կարելի է ձեռք բերել Ծաղկաձորի համայնքապետարանում, հողամասերի միջով կոմունալ ենթակառուցվածքներ անցնելու դեպքում՝ դրանց տեղափոխումը կատարվելու է սեփականատիրոջ միջոցներով: Աճուրդի մասնակցության հայտի գումարը սահմանված է 40.000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակիցները սակարկությունից առաջ մուծում են նախավճար` աճուրդի առարկա գույքերի մեկնարկային գնի 50%-ի չափով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2023 թվականի ապրիլի 04-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (0223) 6-04-02 հեռախոսահամարով:
Ծաղկաձորի համայնքապետարան